Ինչից սկսվեց...

Իջևանի գինու-կոնյակի գործարանը Հայաստանի առաջին գինեգործարաններից է և հիմնադրվել է 1951 թ.` Արարատ տրեստին և Երևանի շամպայն գինիների գործարանին կոնյակի և շամպայնի գինենյութ մատակարարելու նպատակով:

2005 թ. շրջադարձային էր Իջևանի գինու գործարանի համար, երբ այն ձեռք բերվեց գործարար Է. Լ. Եղիազարյանի կողմից և բեկումնային փոփոխությունների ենթարկվեց: Մասշտաբային ներդրումներ կատարվեցին գործարանի վերանորոգման, արտադրության ընդլայնման, նորագույն տեխնոլոգիաների և սարքավորումների ներդրման, խաղողի սեփական այգիների հիմնման, գիտական աստիճան ունեցող և արտասահմանում կրթություն ստացած մասնագետներով համալրման ուղղությամբ` թույլ տալով գործարանին քայլել ժամանակին և գիտությանը համընթաց:

Այսօր Իջևանի գինու-կոնյակի գործարանը  արտադրում է բարձրորակ կոնյակներ, խաղողի և պտղահատապտղային գինիներ, մրգային օղիներ, պահածոների և չրերի մեծ տեսականի:

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Հնարավորություն տալ վայելելու արևոտ Հայաստանի իրական գինիները, կոնյակներ և պահածոները, ապացուցելով հայկական ապրանքների հարստությունն ու որակը:

ԱՐԺԵՔՆԵՐ

Մենք պատասխանատու ենք մեր արտադրանքի որակի համար, հաճախորդների, աշխատակիցների եւ գործընկերների առջև պարտավորությունների կատարման, կորպորատիվ չափանիշների հետևողականության,  ռեսուրսներ օգտագործման խնայողության, ինչպես նաեւ մաքուր միջավայրի համար:

 

Մենք հանդիսանում ենք հասարակության մի մասը եւ փորձում ենք օգտակար լինել նրա համար: Մենք չենք թաքնվում մեր գործարանի  պատերի ետեւում : Մենք ձգտում ենք, որպեսզի մեր գործընկերները, հաճախորդները եւ աշխատակիցները ստանան լիարժեք տեղեկություններ այն ամենի մասին , ինչը կապված է Իջեւանի գինու եւ կոնյակի գործարանի հետ: Մենք բարձր ենք գնահատում վստահությունը եւ ձգտում է ապահովել այն: Հետեւաբար, եթե դուք ունեք որևէ հարց դուք կարող եք դրանք ուղղել ցանկացած հետադարձ կապի միջոցով:

 

Բոլոր աշխատակիցներին միավորում է այն գաղափարն ու նպատակը , որին մենք ձգտում ենք հավասարապես, աջակցելով  թիմի յուրաքանչյուր անդամին:

 

Մենք մշտապես զարգացնում ենք մեր արտադրանքը՝ ավելացնելով խաղողի այգիների եւ դաշտերի ծավալն ու տարածքը, ներդրնելով նոր սարքավորումներ,որոնք  թույլ են տալիս մեր աշխատակիցներին  դառնալ ավելի լավն ամեն օր: Մենք ձգտում ենք, որպեսզի ամեն անցնող օր դարձնի մեր գինին, կոնյակն ու պահածոները ավելի որակյալ և համեղ:

 

Միայն թիմային  խաղն է  թույլ տալիս հասնել բարձր արդյունքների: Բոլոր աշխատակիցներն ունեն ընդհանուր նպատակ, եւ մենք անում ենք ամեն ինչ մեր նպատակներին միասին հասնելու համար: Մենք ձգտում ենք, որեզի մեր աշխատակիցները ստանան հաճույք միասնական աշխատանքից և հանգստից: